Նորություններ

Մոհամեդ Սալահը հայտնվել է «Տոտտենհեմի» ուշադրության կենտրոնում

10.10.2013, 18:41

Մոհամեդ ՍալահԻնչպես հաղորդում է ESPN-ը, «Բազելի» վինգեր Մոհամեդ Սալահը հայտնվել է «Տոտտենհեմի» ուշադրության կենտրում:

 

Մեկ ամիս առաջ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Սալահը լուրջ խնդիրներ ստեղծեց «Չելսիի» ձախ պաշտպան Էշլի Քոուլի համար: Այդ խաղում Մոհամեդը գոլի հեղինակ դարձավ, որն էլ իր թիմին հաղթանակ պարգևեց:

 

Բացի այդ, Եվրոպա Լիգայի նախորդ մրցաշրջանում Սալահը գոլի հեղինակ դարձավ «Տոտտենհեմի» դեմ խաղում: Այդ ժամանակ «Բազելը» հաղթահարեց «Տոտտենհեմի» արգելքը, սակայն հաջորդ փուլում զիջեց «կապույտներին»:

 

Աղբյուրի հաղորդմամբ, «Տոտտենհեմը» պատրաստվում է հունվարին 21-ամյա եգիպտացու համար 15 մլն ֆունտ առաջարկել «Բազելին»:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...