Նորություններ

Մոհամեդ Սալահը պաշտոնապես դարձավ «Չելսիի» ֆուտբոլիստ

26.01.2014, 21:55

Մոհամեդ Սալահ«Չելսին» պաշտոնապես հայտնել է շվեյացարիական «Բազելի» և Եգիպտոսի ազգային հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Սալահի ձեռքբերման մասին:

 

Գործարքը գնահատվում է 11 մլն ֆունտ: Հիշեցնենք, որ 21-ամյա եգիպտացու տրանսֆերի հարցում համաձայնության գալու մասին «Չելսին» հայտնել էր դեռ հինգշաբթի օրը: Եվ մինչև գործարքի պաշտոնական ավարտը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը չէր կորցնում Սալահին ձեռք բերելու իր հույսերը:

 

«Ստոկ Սիթիի» դեմ այսօրվա խաղից առաջ Ժոզե Մոուրինյոն հայտնեց, որ տրանսֆերն ավարտին է հասել, իսկ արդեն խաղից հետո եղավ պաշտոնական հաղորդագրությունը: Սալահը, ով «Չելսիի» դեմ Չեմպիոնների Լիգայում իր թիմի երկու խաղերում էլ դարձել է գոլի հեղինակ, այսուհետ կկրի «ազնվականների» 15 համարը:

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

ՉԼ․ «Լիվերպուլ» 3-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

05.04.2018, 00:43

ՉԼ․ «Լիվերպուլ» 3-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։

կարդալ...