Նորություններ

«Մոնակոն» կփորձի գնել Ուգո Լյորիսին

25.02.2014, 14:05

Ուգո Լյորիս«Տոտտենհեմը» դարպասապահ Ուգո Լյորիսը մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ հայրենիք:

 

France Football-ի հաղորդմամբ, Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու դեպքում «Մոնակոյի» ղեկավորությունը կփորձի գնել Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսին: Հաղորդվում է, որ 27-ամյա ֆրանսիացին կդառնա «Մոնակոյի» գլխավոր տրանսֆերային նպատակը:

 

Լյորիսն արդեն հայտնել է, որ ցանկանում է կրկին հանդես գալ Չեմպիոնների Լիգայում և «Տոտտենհեմում» այդ երազանքի իրականացումը քիչ հավանական է:

 

Ավելացնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լյորիսը մասնակցել է «Տոտտենհեմի» 25 խաղի՝ բաց թողնելով 32 գնդակ:

In Jose We Trust...

23.11.2019, 16:19

In Jose We Trust...

Մեկ օրվա մեջ Տոտտենհեմը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Մաուրիսիո Պոչետինոյին և նշանակեց Ժոզե Մոուրինյոյին։ Ձեզ ենք ներկայացնում այդ փոփոխության և հետագա կանխատեսումների մասին մեր պատկերացումները․

կարդալ...

Տոտտենհեմ-Բավարիա 2-7: Կամ Արյունահեղություն Լոնդոնի Հյուսիսում

03.10.2019, 10:47

Տոտտենհեմ-Բավարիա 2-7: Կամ Արյունահեղություն Լոնդոնի Հյուսիսում

Տոտտենհեմը սկսեց խաղը հրաշալի ֆուտբոլով, բայց կորցրեց առավելությունը, երբ դադարեց ինտենսիվ պրեսինգի դիմել: Բավարիան հասավ առավելության Գնաբրիի ու Լեվանդովսկիի հայոկապության շնորհիվ, ոչ թե կոլեկտիվ խաղի:

կարդալ...