Նորություններ

Մոուրինյոն կարծում է, որ չեմպիոնության ճակատագիրը կախված է «Մանչեսթեր Սիթիից»

03.03.2014, 19:07

Ժոզե ՄոուրինյոՉնայած Պրեմիեր Լիգայում առաջատար լինելուն, «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը կախված է «Մանչեսթեր Սիթիից»:

 

28-րդ տուրի խաղերից հետո «կապույտները» 4 միավորով առաջ են «Արսենալից» և «Լիվերպուլից»: Վեց միավոր է «Չելսիի» և չեմպիոնական պայքարում հիմնական ֆավորիտներից համարվող «Մանչեսթեր Սիթիի» տարբերությունը, որը երկու խաղ պակաս է անցկացրել:

 

-Լավ է, երբ սեփական ճակատագիրը քո իսկ ձեռքերում է: Դրանով միայն «Սիթին» կարող է պարծենալ: Եթե մենք անգամ հաղթենք բոլոր 10 խաղերում՝ կարող է նաև չեմպիոն չդառնանք:

 

Եթե «Սիթին» հաղթի իր մնացած 12 խաղերում, ապա նրանք չեմպիոն կդառնան: Չեմպիոնության ճակատագիրը հենց նրանց ձեռքբերում է,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Չելսի» 0-0 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.01.2018, 21:00

«Չելսի» 0-0 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...