Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

Մոուրինյոն տրանսֆերների համար 150 մլն ֆունտ կստանա

23.05.2016, 08:55

Ժոզե Մոուրինյո«Մանչեսթեր Յունայթեդի» ապագա մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր նոր պաշտոնում տրանսֆերների համար կստանա 150 մլն ֆունտ։

 

Լուի վան Գալին հեռացնելու և Ժոզե Մոուրինյոյին նշանակելու մասին «կարմիր սատանաները» կարող են հայտնել առաջիկա երկու օրվա ընթացքում։ Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո Ժոզեն կսկսի թիմը վերակառուցելու աշխատանքը։

 

Ինչպես հայտնում է The Guardian֊ը, ակումբը պատրաստվում է իր մարզչին աջակցել տրանսֆերների համար մեծ գումար տրամադրելով։ Սպասվում է, որ «Յունայթեդի» կազմը լուրջ փոփոխություն կկրի ամռանը։

 

Մանչեսթերյան ակումբի հավանական նորեկներից է համարվում «Էվերթոնի» պաշտպան Ջոն Սթոնսը, ում Մոուրինյոն փորձում էր գնել «Չելսիի» համար։ Պորտուգալացին հետաքրքրված է նաև Էզեկիել Գարայի, Ալեքս Սանդրոյի, Անդրե Գոմիշի, Ժուան Մարիուի, Ալվարո Մորատայի և Մաուրո Իկարդիի ծառայություններով։

 

Վերջապես, «սատանաներն» առաջարկ են արել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար, սակայն Ա Սերիայի չեմպիոնի կողմից ներկայացված 116 մլն ֆունտի պահանջը «Յունայթեդին» ստիպել է մարել իր հետաքրքրությունը ֆրանսիացի ֆուտբոլիստի հանդեպ։

 

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Հադերսֆիլդ Թաուն» (տեսանյութ)

03.02.2018, 20:59

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Հադերսֆիլդ Թաուն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Հադերսֆիլդ Թաունին»։

կարդալ...