Նորություններ

Մոուրինյո. «Սա վերջին տարիների վատագույն «Բարսելոնան» է»

18.02.2014, 09:55

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնային» հաղթելու լավ հնարավորություն ունի:

 

Մոուրինյոն լավ ծանոթ է «Բարսելոնային»: Ժամանակին նա աշխատել է կատալոնական ակումբի մարզչական շտաբում, իսկ մինչև անցած տարի մարզում էր «Բարսելոնայի» սկզբունքային մրցակից «Ռեալին»:

 

 

Ժոզեի կարծիքով, այժմյան «Բարսելոնան» նկատելի զիջում է իր ճանաչած «Բարսելոնային», ուստի «Սիթին» կարող է դուրս գալ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ:

 

-Իհարկե, իր պատմության շնորհիվ «Բարսելոնան» ֆավորիտ է, սակայն նրանք այս մրցաշրջանում ցույց են տալիս, որ այլևս այն ակումբը չեն, որը կային վերջին տարիներին ընթացքում:

 

Իհարկե, նրանք ունեն Մեսսի: Նրանք ունեն տաղանդավոր այլ ֆուտբոլիստներ: Սակայն ես կարծում եմ, որ սա վերջին տարիների վատագույն «Բարսելոնան» է,- ITV-ին հայտնել է Մոուրինյոն:

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...