Մոտակա հանդիպումները

22 փետրվար 2019, 23:45

Նորություններ

Մորենոյի համար «Լիվերպուլն» առաջարկ է արել

29.05.2014, 21:04

Ալբերտո ՄորենոSky Sports-ի հաղորդմամբ, Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Ալբերտո Մորենոյին գնելու համար «Լիվերպուլը» պաշտոնական առաջարկ է արել «Սևիլյային»:

 

Բրենդան Ռոջերսի առաջնային նպատակներից մեկը պաշտպանության ձախ եզրը ուժեղացնելն է, և այժմ «կարմիրները» սպասում են Մորենոյի համար արված առաջարկի պատասխանին: Աղբյուրի հաղորդմամբ առաջարկի չափը կազմում է 16 մլն ֆունտ:

 

Հաղորդվում է նաև, որ այդ տրանսֆերին կարող է մաս կազմել 20-ամյա Սուսոյի տեղափոխությունը «Սևիլյա», ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ալմերիայում»:

 

21-ամյա Մորենոն 2013/14 մրցաշրջանի ընթացքում «Սևիլյայի» կազմում մասնակցել է 40 խաղի՝ իր թիմին օգնելով բարձր տեղ զբաղեցնել Լա Լիգայում:

«Վեստ Հեմ» 1-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

05.02.2019, 11:43

«Վեստ Հեմ» 1-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...

Լիվերպուլ 4-3 Կրիստալ Փելես (տեսանյութ)

19.01.2019, 20:58

Լիվերպուլ 4-3 Կրիստալ Փելես (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում Լիվերպուլը հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող Կրիստալ Փելեսին։

կարդալ...