Նորություններ

Մվիլան ցանկանում է հեռանալ «Ռենից»

10.01.2013, 16:40

Յան Մվիլա«Ռենի» գործադիր տնօրեն Պիեր Դրեոսսին հաստատել է, որ կիսապաշտպան Յան Մվիլան խնդրել է վաճառել իրեն տրանսֆերային այս պատուհանի ժամանակ:

 

Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Տոտտենհեմը», «Քուինս Պարկ Ռեյնջերսը» և «Զենիթը»: Եթե Յանի համար լավ առաջարկ արվի, ապա «Ռենը» պատրաստ է կատարելու նրա ցանկությունը:

 

-Այո, նա հայտնել է, որ ցանկանում է հեռանալ: Բայց նրան վաճառել չենք ուզում: Բայց եթե նա պետք է հեռանա, ուրեմն կհեռանա: Իսկ եթե արված առաջարկը մեզ ձեռնտու չլինի, ապա Յանը կմնա մինչև այս մրցաշրջանի վերջը:

 

Ըստ երևույթին Մվիլան կմեկնի Անգլիա կամ Ռուսաստան,- ասել է Դրեոսսին: Sky Sports

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...