Նորություններ

Յայա Տուրեն, հավանական է, բաց թողնի «Տոտտենհեմի» դեմ խաղը

30.04.2015, 10:40

Յայա Տուրե«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Պրեմիեր Լիգայում «Տոտտենհեմի» դեմ խաղը:

 

31-ամյա իվուարցին ազդրի հատվածում վնասվածք ստացավ «Աստոն Վիլլայի» դեմ խաղի ժամանակ: Տուրեն ստիպված փոխարինվեց առաջին խաղակեսից հետո:

 

«Սիթիի» բժիշկները շարունակում են հետևել Յայայի առողջական վիճակին, և, ինչպես հայտնում է Daily Mail-ը, «քաղաքայինների» առաջատարը կարող է բաց թողնել իր թիմի առաջիկա հանդիպումը:

 

Ավելացնենք, որ առաջնության ավարտից 4 տուր առաջ «քաղաքայիններն» առաջատար «Չելսիից» հետ են 13 միավորով և կարող են պայքարել միայն երկրորդ տեղի համար:

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

17.02.2018, 11:44

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 5-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

11.02.2018, 10:23

«Մանչեսթեր Սիթի» 5-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...