Մոտակա հանդիպումները

24 նոյեմբեր 2018, 19:00

Նորություններ

Յայա Տուրեն մոտ է «Սիթիի» հետ նոր պայմանագիր կնքելուն

04.04.2013, 15:31

Յայա Տուրե«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն մոտ է ակումբի հետ նոր 4 տարի ժամկետով պայմանագիր կնքելուն:

 

29-ամյա խաղացողի գործակալը վերջերս հայտնել է, որ Տուրեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Սիթին», եթե ակումբն առաջիկայում նրան նոր պայմանագիր չառաջարկի:

 

Ըստ երևույթին «քաղաքայինները» համաձայնեցրել են գործարքի պայմանները ֆուտբոլիստի հետ: Առաջիկա չորս տարիներին Յայան շաբաթական 220 հազար ֆունտ կստանա: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը:

 

Տուրեն հանդես է գալիս «Սիթիում» 2010 թվականի հուլիսից: Նա Մանչեսթեր է տեղափոխվել «Բարսելոնայից» 24 մլն ֆունտով: Համաձայն մամուլում տեղ գտած թարմ նորությունների՝ Յայայի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»:

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.11.2018, 22:23

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 0-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

30.10.2018, 10:25

«Տոտտենհեմ» 0-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի կենտրոնական և վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Տոտտենհեմին»։

կարդալ...