Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Յանուզայը մերժել է Կոսովոյի հավաքականի հրավերը

19.02.2014, 21:33

Ադնան ՅանուզայԻնչպես հողորդում է The Telegraph պարբերականը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը մերժել է Կոսովոյի հավաքականի պատմության մեջ առաջին խաղին մասնակցելու հրավերը:

 

Ինչպես արդեն հայտնել ենք, ընդամենը վերջերս է ՖԻՖԱ-ն Կոսովոյին անկախ ֆեդերացիայի կարգավիճակ տվել: Այժմ այդ բալկանյան փոքր պետությունը պատրաստվում է իր առաջին ընկերական խաղն անցկացնել՝ մարտի սկզբին Հայիթիի ազգային ընտրանու հետ:

 

Այդ խաղին մասնակցությունը ոչնչով չէր ազդի Ադնանի ընտրության վրա, քանի որ խաղն ընկերական բնույթ ունի և հնարավոր կլիներ հետո փոխել հավաքականը: Սակայն Ադնանը մերժել է Կոսովոյի հրավերը՝ ինչպես որ արդեն մերժել էր Ալբանիայի և Բելգիայի հավաքականների հրավերները:

 

Հաղորդվում է, որ 19-ամյա Յանուզայն իր ապագան կապում է Անգլիայի ազգային հավաքականի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդ» 3-2 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանութ)

06.10.2018, 22:26

«Մանչեսթեր Յունայթեդ» 3-2 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Վեստ Հեմ» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

29.09.2018, 17:25

«Վեստ Հեմ» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում, ուր «Վեստ Հեմը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...