Նորություններ

Յան Էյրը Մորենոյի համար մեկնել է Իսպանիա

14.07.2014, 10:26

Ալբերտո Մորենո«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը մեկնել է Իսպանիա, որպեսզի, վերջապես, ավարտին հասցնի «Սևիլյայի» ձախ պաշտպան Ալբերտո Մորենոյի տրանսֆերը:

 

Ողջ հունիսի ըթացքում «կարմիրները» Մորենոյին գնելու անհաջող փորձեր կատարեցին: Սակայն այժմ, երբ Լուիս Սուարեսին «Բարսելոնային» վաճառելու շնորհիվ «կարմիրների» բյուջեն ավելացավ 75 մլն ֆունտով, նրանք պատրաստ են բարելավել Մորենոյի համար արված իրենց առաջարկը:

 

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Իսպանիայում Էյրը կհանդիպի «Սևիլյայի» իր գործընկերների և Մորենոյի ներկայացուցչի հետ: «Լիվերպուլը» պատրաստվում է իսպանացու համար 18 մլն ֆունտ առաջարկել՝ գրեթե երկու անգամ ավել, քան նրանք պատրաստ էին Ալբերտոյի համար վճարել հունիսին:

«Լիվերպուլ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

14.04.2019, 21:22

«Լիվերպուլ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր լավագույն քառյակի համար պայքարող «Չելսիին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 2-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

31.03.2019, 21:23

«Լիվերպուլ» 2-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր չեմպիոնական պայքարում գտնվող «Լիվերպուլը» հյուրընկալել էր 3-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմ Հոտսպուրին»։

կարդալ...