Նորություններ

Յան էյրը վստահ է, որ Սուարեսը կմնա «Լիվերպուլում»

02.08.2013, 09:34

Լուիս Սուարես«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը վստահ է, որ Լուիս Սուարեսը կմնա ակումբում:

 

Օրեր առաջ «Արսենալը» 26-ամյա ուրուգվայցու համար 40 մլն ֆունտ առաջարկեց, սակայն «կարմիրներից» մերժում ստացավ: Էյրի խոսքերով, իր ակումբն ընդհանրապես չի պատրաստվում վաճառել Սուարեսին:

 

-Սուարեսը կվերադառնա և այսօր կմարզվի ընդհանուր թիմի հետ: Չնայած որոշ մարդկանց ենթադրություններին, մենք երբեք չենք մտածել նրան վաճառելու մասին:

 

Նա կշարունակի մարզվել և խաղալ «Լիվերպուլի» համար: Սպասում եմ, որ մրցաշրջանի մեկնարկին նա մեզ հետ կլինի,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Էյրը:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...