Նորություններ

Յան Վերտոնգենը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

24.03.2014, 14:48

Յան Վերտոնգեն«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ամռանն իր պաշտպանության կենտրոնն ուժեղացնել «Տոտտենհեմի» ֆուտբոլիստ Յան Վերտոնգենի միջոցով:

 

Ընթացիկ մրցաշրջանում «քաղաքայինները» լուրջ խնդիր ունեն այդ գոտում, քանի որ վնասվածքները երկար ժամանակ խանգարում էին Վենսան Կոմպանիին և Մատիյա Նաստասիչին, Ջոլեոն Լեսկոտը ճամպրուկային տրամադրությամբ է, իսկ Մարտին Դեմիկելիսը չի հասնում այդ մակարդակին:

 

«Սիթին» ցանկանում է թիմ հրավիրել Վերտոնգենին, ով «Տոտտենհեմում» մնալու դեպքում, ամենայն հավանականությամբ, կմնա առանց Չեմպիոնների Լիգայի: Անձամբ Յանը դեմ չէ լքել «Ուայթ Հարթ Լեյնը»:

 

Ինչպես հաղորդում է Goal-ը, լոնդոնյան ակումբը չի ցանկանում բաց թողնել իր պաշտպանին, սակայն եթե «Սիթին» համաձայնության գա բելգիացու հետ, ապա տեղափոխությունը կկայանա:

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

12.05.2019, 19:50

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Այսօր միաժամանակ կայացան Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի բոլոր 10 հանդիպումները։ Չեմպիոնական պայքարում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բրայթոնին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

25.04.2019, 00:55

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի»  (տեսանյութ)

Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։

կարդալ...