Մոտակա հանդիպումը

20 հունվար 2018, 16:30

Նորություններ

Յոսի Բենայունը պատրաստ է տեղափոխվել Ամերիկա

01.06.2013, 15:30

Յոսի Բենայուն«Չելսիի» կիսապաշտպան Յոսի Բենայունը խոստովանել է, որ մտածում է կարիերայի վերջին փուլը հյուսիսամերիկյան ՄԼՍ առաջնությունում անցկացնելու մասին:

 

Վերջին ութ տարում Բենայունը խաղում է Անգլիայում: Իսրայելի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է եկել «Վեստ Հեմում», «Լիվերպուլում», «Արսենալում», իսկ այժմ նա հանդիսանում է «Չելսիի» ֆուտբոլիստ: Սակայն վաղուց հայտնի է, որ 33-ամյա Յոսին «Սթեմֆորդ Բրիջում» ապագա չունի:

 

-Հունիսի 30-ին կլրանա իմ պայմանագիրը «Չելսիի» հետ: Այժմ ես բանակցություններ եմ վարում մի շարք եվրոպական ակումբների հետ: Քննարկում ենք եղած տարբերակները, այդ թվում նաև ՄԼՍ տեղափոխվելը:

 

Ես անում եմ ամեն հրավորը, որպեսզի իրականանա այդ տեղափոխությունը: Հուսով եմ՝ մոտակա օրերին ամեն-ինչ պարզ կդառնա,- The New York Post-ի տված հարցազրույցում ասել է Բենայուն:

«Չելսի» 0-0 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.01.2018, 21:00

«Չելսի» 0-0 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Չելսիի» նոր մարզադաշտի կառուցումը վտանգված է մի ընտանիքի պատճառով

13.01.2018, 16:00

«Չելսիի» նոր մարզադաշտի կառուցումը վտանգված է մի ընտանիքի պատճառով

«Չելսիի» նոր, 1 մլրդ ֆունտ արժողությամբ մարզադաշտի շինարարությունը վտանգված է ակումբի և Լոնդոնի մի ընտանիքի միջև առկա վեճի պատճառով։ Ընտանիքը պնդում է, որ մարզադաշտի պատճառով իրենք կզրկվեն արևի ճառագայթներից։

կարդալ...