Նորություններ

«Յունայթեդը» ամենաթանկ ակումբների ցուցակում առաջատարի տեղը զիջեց «Ռեալին»

18.04.2013, 10:45

Օլդ ԹրաֆորդԸստ Forbes ամսագրի կազմած ցուցակի, «Մանչեսթեր Յունայթեդը» ամենաթանկարժեք ակումբերի պայքարում առաջին տեղը զիջել է Մադրիդի «Ռեալին»:

 

«Մանկունյանցիները» այս աղյուսակը գլխավորում էին 2004 թվականից, երբ Forbes-ը նոր էր սկսել կազմել ցուցակը:

 

Ամսագիրը «Ռեալին» գնահատել է 3.3 միլլիարդ դոլար (2.12 մլրդ ֆունտ), իսկ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 3.17 միլլիարդ դոլար (2.07 մլրդ ֆունտ): Ցուցակում երրորդը «Բարսելոնան» է, որին հետևում են «Արսենալը» և «Բավարիան»:

 

Առաջատարի փոփոխությունը պայմանավորված է ոչ թե «Յունայթեդի» շահույթների անկմամբ, այլ «Ռեալի» հաջողված կոմերցիոն քաղաքականությամբ:

 

Աշխարհի 20 ամենաթանկ ակումբները
1. «Ռեալ» (Իսպանիա) - $ 3.300 մլրդ
2. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - $ 3.165 մլրդ
3. «Բարսելոնա» (Իսպանիա) - $ 2.600 մլրդ
4. «Արսենալ» (Անգլիա) - $ 1.326 մլրդ
5. «Բավարիա» (Գերմանիա) - $ 1.309 մլրդ
6. «Միլան» (Իտալիա) - $ 945 մլն
7. «Չելսի» (Անգլիա) - $ 901 մլն
8. «Յուվենտուս» (Իտալիա) - $ 694 մլն
9. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - $ 689 մլն
10. «Լիվերպուլ» (Անգլիա) - $651 մլն
11. «Տոտտենհեմ» (Անգլիա) - $ 520 մլն
12. «Շալկե-04» (Գերմանիա) - $ 498 մլն
13. «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - $ 456 մլն
14. «Ինտեր» (Իտալիա) - $ 401 մլն
15. «Լիոն» (Ֆրանսիա) - $ 368 մլն
16. «Կորինտիանս» (Բրազիլիա) - $ 358 մլն
17. «Նապոլի» (Իտալիա) - $ 330 մլն
18. «Համբուրգ» (Գերմանիա) - $ 300 մլն
19. «Մարսել» (Ֆրանսիա) - $ 285 մլն
20. «Նյուքասլ» (Անգլիա) - $ 263 մլն

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 4-0 «Բրայթոն» (տեսանյութ)

13.05.2018, 20:22

«Լիվերպուլ» 4-0 «Բրայթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Բրայթոն ընդ հոուվ Ալբիոնին»։

կարդալ...