Նորություններ

«Յունայթեդը» դուրս է մնացել ամենաշատ եկամուտներ ունեցող ակումբների լավագույն եռյակից

23.01.2014, 11:51

Օլդ Թրաֆորդ«Մանչեսթեր Յունայթեդը» կորցրել է տեղը աշխարհի ամենաշատ եկամուտներ ունեցող ակումբների լավագույն եռյակում:

 

Համաձայն Deloitte-ի ցուցակի, «կարմիր սատանաները» ֆինանսական վերջին տարվա ընթացքում վաստակել են 363.2 մլն ֆունտ, որը ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը՝ 320.3 մլն ֆունտ:

 

Սակայն մրցակիցները չեն կանգնել իրենց տեղերում: Աղյուսակում վեր է բարձրացել Մյունխենի «Բավարիան»՝ եռյակից դուրս թողնելով «Մանչեսթեր Յունայթեդին»:

 

Առաջին անգամ լավագույն վեցնյակում է հայտնվել «Մանչեսթեր Սիթին», որը նախորդ տարի վաստակել է 271 մլն ֆունտ՝ առաջ անցնելով «Չելսիից» և «Արսենալից»:
2012/13 մրցաշրջանի ընթացքում ամենից շատ եկամուտներ ունեցած ակումբները.

1. «Ռեալ» (Իսպանիա) - 444.7 մլն ֆունտ
2. «Բարսելոնա» (Իսպանիա) - 413.6 մլն ֆունտ
3. «Բավարիա» (Գերմանիա) - 369.6 մլն ֆունտ
4. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - 363.2 մլն ֆունտ
5. ՊՍԺ (Ֆրանսիա) - 341.8 մլն ֆունտ
6. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - 271 մլն ֆունտ
7. «Չելսի» (Անգլիա) - 260 մլն ֆունտ
8. «Արսենալ» (Անգլիա) - 243.6 մլն ֆունտ
9. «Յուվենտուս» (Իտալիա) - 233.5 մլն ֆունտ
10. «Միլան» (Իտալիա) - 225.8 մլն ֆունտ
11. «Բորուսիա» (Գերմանիա) - 219.6 մլն ֆունտ
12. «Լիվերպուլ» (Անգլիա) - 206.2 մլն ֆունտ
13. «Շալկե-04» (Գերմանիա) - 169.9 մլն ֆունտ
14. «Տոտտենհեմ» (Անգլիա) - 147.4 մլն ֆունտ
15. «Ինտեր» (Իտալիա) - 144.6 մլն ֆունտ
16. «Գալաթասարայ» (Թուրքիա) - 134.6 մլն ֆունտ
17. «Համբուրգ» (Գերմանիա) - 116 մլն ֆունտ
18. «Ֆեներբահչե» (Թուրքիա) - 108.3 մլն ֆունտ
19. «Ռոմա» (Իտալիա) - 106.6 մլն ֆունտ
20. «Ատլետիկո» (Իսպանիա) - 102.8 մլն ֆունտ

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

ՉԼ․ «Լիվերպուլ» 3-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

05.04.2018, 00:43

ՉԼ․ «Լիվերպուլ» 3-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։

կարդալ...