Նորություններ

«Յունայթեդը» հաղթեց «Դերբիին» և դուրս եկավ Անգլիայի գավաթի 5-րդ փուլ

30.01.2016, 10:25

MU-DerbyԱնգլիայի գավաթի 4-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը Չեմպիոնշիպում գտնվող «Դերբի Քաունթին» էր։

 

Լուի վան Գալի թիմը վստահ խաղ անցկացրեց մրցակցի հարկի տակ՝ հաղթելով 1-3 հաշվով։ Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Ուեյն Ռունին։ Դաշտի տերերին հաջողվեց առաջին խաղակեսում վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը ևս երկու գոլ խփեցին։ Աչքի ընկան Դեյլի Բլինդը և Խուան Մատան։

 

Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի 5-րդ փուլ։

 

Գոլեր․ Ռունի՝ 16ր, Տորն՝ 37ր, Բլինդ՝ 65ր, Մատա՝ 83ր։

«Դի Սի Յունայթեդը» հաստատեց Ռունիի տրանսֆերը

28.06.2018, 20:53

«Դի Սի Յունայթեդը» հաստատեց Ռունիի տրանսֆերը

ՄԼՍ-ում հանդես եկող «Դի Սի Յունայթեդը» հաստատել է «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունիին ձեռք բերելու մասին։

կարդալ...

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...