Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Նորություններ

«Յունայթեդը» պատրաստ է Կագավային փոխանակել Ռոյսի հետ

12.11.2013, 11:45

Մարկո ՌոյսԻնչպես հողորդում է The Times-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է հունվարին  Շինջի Կագավային փոխանակել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի հետ:

 

Սպասվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Դևիդ Մոյեսը լուրջ ձեռքբերումներ կունենա: Շոտլանդացի մասնագետի տրանսֆերային նպատակներից գլխավորը Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն է:

 

Մոյեսը գոհ չէ իր կիսապաշտպանների արդյունավետությունից և հուսով է այդ խնդիրը լուծել Ռոյսի միջոցով: Մարկոն ունիվերսալ ֆուտբոլիստ է և կարող է խաղալ նաև եզրերում:

 

Ռոյսին ձեռք բերելու համար Մոյեսը պատրաստ է «Բորուսիային» վերադարձնել Շինջի Կագավային: Մանկունյանցիների վերջին խաղերում Կագավան իրեն վատ չի դրսևորում, սակայն դեռ չի կարողանում ցույց տալ այն խաղը, ինչին ընդունակ է:

 

Ավելացնենք, որ Մարկո Ռոյսի տրանսֆերային արժեքը 35 մլն եվրո է (29.4 մլն ֆունտ):

«Մանչեսթեր Յունայթեդ» 3-2 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանութ)

06.10.2018, 22:26

«Մանչեսթեր Յունայթեդ» 3-2 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Վեստ Հեմ» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

29.09.2018, 17:25

«Վեստ Հեմ» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում, ուր «Վեստ Հեմը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...