Նորություններ

«Յունայթեդը» պատրաստ է հաստատել Դի Մարիայի տրանսֆերը

26.08.2014, 08:32

Անխել Դի ՄարիաՄադրիդի «Ռեալի» վինգեր Անխել Դի Մարիան երեկ ժամանել է Անգլիա և անմիջապես ուղևորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա, որտեղ բուժզննում կանցնի:

 

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, «կարմիր սատանաները» Դի Մարիայի համար կվճարեն իրենց համար ռեկորդային գումար (59,7 մլն ֆունտ):

 

26-ամյա արգենտինացուն գնելուց հետո «Յունայթեդի» տրանսֆերային ծախսերը կհասնի 120 մլն ֆունտի, որը նույնպես ռեկորդ կլինի «Օլդ Թրաֆորդի» համար:

 

Սպասվում է, որ այսօր «Յունայթեդը» հինգ տարվա պայմանագիր կստորագրի Անխելի հետ: Պրեմիեր Լիգայում Դի Մարիան իր նորամուտը կարող է նշել արդեն շաբաթ օրը՝ «Բերնլիի» դեմ խաղում:

«Ուոթֆորդ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

16.09.2018, 09:46

«Ուոթֆորդ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր լավագույն քառյակում գտնվող «Ուոթֆորդին»։

կարդալ...

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...