Նորություններ

Նադիր Բելհաջը չի բացառում իր վերադարձը Պրեմիեր Լիգա

28.02.2013, 11:11

Նադիր Բելհաջ«Պորտսմուտի» նախկին պաշտպան Նադիր Բելհաջը չի բացառում, որ ամռանը կարող է վերադառնալ անգլիական Պրեմիեր Լիգա:

 

Այս պահին 30-ամյա ալժիրցին հանդես է գալիս Քաթարի «Ալ-Սադդ» ակումբում: Լուրերի համաձայն Բելհաջի ծառայություններով հետաքրքրված է «Վեստ Հեմ Յունայթեդը»:

 

-Ես ուրախ եմ, որ ինձնով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսին «Բենֆիկան», «Լացիոն» և «Վեստ Հեմն» են: «Բենֆիկան» առաջ էլ էր հետաքրքրվում, սակայն ոչինչ չստացվեց:

 

«Վեստ Հեմը» հիանալի ակումբ է: Ես միշտ մեծ բավականություն եմ ստացել Անգլիայում խաղալով: Եթե անկեղծ, ապա ոչինչ դեռ որոշված չէ, դրա համար եկեք սպասենք,- Բելհաջի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...