Նորություններ

«Նապոլին» ցանկանում է գնել Վերմալենին

25.12.2013, 11:57

Թոմաս Վերմալեն«Նապոլիի» կիսապաշտպան Դրիս Մերտենսը խոստովանել է, որ իր ակումբը փորձում է ձեռք բերել «Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենին:

 

Չնայած որ Վերմալենն առաջին րոպեից մասնակցեց «Չելսիի» դեմ խաղին, ընթացիկ մրցաշրջանում նա չի համարվում «զինագործների» հիմնական կազմի խաղացող:

 

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վերմալենն, ի տարբերություն իր խաղընկերներ Պեր Մերտեզակերին և Լորան Կոսելնիին, ընդամենը երկու անգամ է եղել թիմի մեկնարկային կազմում: Այս ամենը կարող է ազդել աշխարհի առաջնությանը մասնակցելու նրա հնարավորության վրա:

 

-Ես վերմալենին արդեն 10 անգամ ասել եմ, որ տեղափոխվի «Նապոլի»: Սա հիանալի քաղաք է և անգամ Բենիտեսն է ինձ խնդրել, որ խոսեմ Թոմասի հետ,- ասել է Մարտենսը: Knack

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Ունայ Էմերիին

23.05.2018, 20:51

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Ունայ Էմերիին

«Արսենալը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Ունայ Էմերիին նշանակելու մասին։ «Արսենալում» 46-ամյա մասնագետին բարդ աշխատանք է սպասվում Արսեն Վենգերի հեռանալուց հետո։

կարդալ...

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

10.05.2018, 11:48

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացան Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումներ։ «Արսենալն» իր նախավերջին խաղում հյուրընկալվել էր «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...