Նորություններ

Նատան Ակեն նոր պայմանագիր ստորագրեց «Չելսիի» հետ

10.08.2013, 09:45

Նատան Ակե«Չելսիի» երիտասարդ կիսապաշտպան Նատան Ակեն նոր՝ 5 տարվա պայմանագիր է ստորագրել «ազնվականների» հետ:

 

Ակեն, ով կարող է խաղալ որպես կենտրոնական պաշտպան, ձախ պաշտպան և հենակետային կիսապաշտպան, նոր պայմանագիր ստացավ շնորհիվ թիմում անցկացրած վեց խաղերի:

 

-Ես շատ ուրախ եմ, որ «Չելսին» ինձ նոր պայմանագիր առաջարկեց: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ ակումբն արել է ինձ համար: Ես կշարունակեմ աշխատել առավելագույն ջանասիրությամբ,- ասել է Ակեն:

 

Սպասվում է, որ այժմ 18-ամյա հոլանդացին վարձավճարով կուղարկվի այլ ակումբ: Խոսվում է, որ Ակեին ցանկանում են վարձվճարով վերցնել Անգլիայի գավաթակիթ «Ուիգան Ատլետիկը» և «Միդլսբրոն»: «Չելսիի» մեկ այլ երիտասարդ ֆուտբոլիստ Լուկաս Պիազոն վարձավճարով տեղափոխվել է «Վիտեսս»:

Կեպան Եվրոպայի 132 դարպասապահներից լավագույն 127-րդն է

20.01.2020, 16:02

Կեպան Եվրոպայի 132 դարպասապահներից լավագույն 127-րդն է

«Չելսիի» առաջին համար Կեպա Արիսաբալագան վիճակագրությամբ այս մրցաշրջանում Եվրոպայի 6-րդ վատագույն դարպասապահն է։

կարդալ...

Չելսի-Այաքս 4-4: Գոլային Հրավառություն Ստեմֆորդ Բրիջում:

08.11.2019, 09:26

Չելսի-Այաքս 4-4: Գոլային Հրավառություն Ստեմֆորդ Բրիջում:

Չելսի-Այաքս հանդիպումը խոստանում էր լինել հետաքրքիր տակտիկական մենամարտ, բայց արդյունքում մենք ականատես եղանք տակտիկական քաոսի. երկու ինքնագոլ, երկու կարմիր քարտ, և գոլերի հրավառություն:

կարդալ...