Նորություններ

Նեմանյա Մատիչը պաշտոնապես տեղափոխվեց «Չելսի»

15.01.2014, 21:31

Նեմայա Մատիչ«Բենֆիկայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը պաշտոնապես տեղափոխվեց «Չելսի»: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

 

Պորտուգալական կողմը գործարքից ստացել է 25 մլն եվրո (20.8 մլն ֆունտ): Այսօր Մատիչը բուժզննում է անցել և ստորագրել է 5.5 տարվա պայմանագիր: Մատիչը «Չելսիում» հանդես կգա 21 համարի մարզաշապիկով:

 

Սերբիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը «Չելսիում» նորեկ չէ: Նա «ազնվականների» հետ է եղել 2009-2011թթ-ին: Պորտուգալիա տեղափոխվելով՝ Մատիչը 3 տարում կարողացավ դառնալ այդ երկրի առաջնության լավագույն ֆուտբոլիստը:

 

-Ես շատ ուրախ եմ, որ Նեմանյան վերադարձել է «Չելսի»: Նա Պորտուգալիայում աճել է և դարձել է ֆանտաստիկ կիսապաշտպան: Ես համոզված եմ, որ նա կդառնա մեր թիմի կարևոր ֆուտբոլիստ,- ասել է «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Չելսի» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

01.04.2018, 20:57

«Չելսի» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր «Տոտտենհեմին»։

կարդալ...

«Չելսի» 2-1 «Կրսիստալ Փելես» (տեսանյութ)

10.03.2018, 23:27

«Չելսի» 2-1 «Կրսիստալ Փելես» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի այսօրվա վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Կրիստալ Փելեսին»։

կարդալ...