Նորություններ

Նեյլ Ռեյնջերը ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով

25.01.2013, 16:57

Նեյլ Ռեյնջեր«Նյուքասլի» հարձակվող Նեյլ Ռեյնջերը ձեջբակալվել է բռնաբարության կասկածանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Ըստ աղբյուրի՝ երեկ Նորտրումբիի ոստիկանական բաժանմունք մի կին է զանգահարել և հայտնել, որ Ռեյնջերը բռնաբարել է իրեն Jesmond հյուրանոցում չորեքշաբթի գիշեր լույս հինգշաբթի: Հենց նույն օրն էլ 21-ամյա ֆուտբոլիստը հարցաքննվել է:

 

«Հինգշաբթի օրը՝ հունվարի 24-ին, մի կին ոստիկանությանը հայտնել է, որ իրեն գիշերը բռնաբարել են Jesmond հյուրանոցում: 21-ամյա տղամարդը, որն ապրում է Forest Hall շրջանում, ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով:»,- գրված է ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ:

 

Նշենք, որ իր կարճատև կարիերայի ընթացքում Ռեյնջերը առաջին անգամ չէ, որ նման պատմությունների մեջ է ընկնում, որոնք ավարտվում են ձերբակալությամբ և տուգանքներով:

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

20.01.2018, 23:29

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Նյուքասլ Յունայթեդ» 0-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

28.12.2017, 01:39

«Նյուքասլ Յունայթեդ» 0-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...