Նորություններ

Նեյմար. «Սիթին» բավական հետ է «Բարսելոնայից»

18.02.2014, 16:50

Նեյմար«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» խաղամակարդակով բավական հետ է իր ակումբից:

 

Երեկվա մամլո ասուլիսի ժամանակ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն ցույց տվեց իր հարգանքը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում իրենց մրցակից «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ և հայտնեց, որ «Սիթիին» չի համարում «Բարսելոնայի» փոքր պատճենը: Այսօր էլ «քաղաքայինների» մասին իր կարծիքն է հայտնել Նեյմարը:

 

-Ես շատ եմ լսում, որ «Մանչեսթեր Սիթին» կարող հաղթել «Բարսելոնային», քանի որ նրանք Անգլիայում շատ գոլեր են խփում: Սակայն իրականությունն այն է, որ «Սիթին» բավական զիջում է «Բարսելոնային»:

 

Նրանք լավ ֆուտբոլիստներ շատ ունեն, սակայն մենք այս առաջնությունում ավելի մեծ փորձ ունենք: Հարգանքով եմ վերաբերվում նրանց, սակայն եթե մենք մեր խաղը խաղանք, ապա «Սիթին» ոչ մի հնարավորություն չի ունենա,- ասել է Նեյմարը: Goal

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

ՉԼ․ «Լիվերպուլ» 3-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

05.04.2018, 00:43

ՉԼ․ «Լիվերպուլ» 3-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։

կարդալ...