Նորություններ

«Նյուքասլը» համաձայնության է եկել Ռեմիի վարձակալության հարցում

05.08.2013, 14:52

Լոիկ Ռեմի«Նյուքասլին» հաջողվեց 1 տարով վարձակալել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին:

 

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ֆրանսիացուն հատուկ չեն ընդգրկել հանգստյան օրերին կայացած «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ Չեմպիոնշիփի խաղին: Արդեն այսօր «ՔՊՌ»-ն Ռեմիին կուղարկի իր նոր ակումբ, որպեսզի նա բուժզննում անցնի:

 

-Մենք նրա համար 8 մլն ֆունտ ենք վճարել, այդ պատճառով էլ, ով ցանկանում է վարձակալել նրան, պետք է 2 մլն վճարի: Դուք չեք սխալվի, նա կապահովի 15-20 գոլ հաջորդ մրցաշրջանում, եթե Պրեմիեր Լիգա տեղափոխվի: Իմ կարծիքով նա առաջնակարգ խաղացող է` Պրեմիեր Լիգայի մակարդակի ֆուտբոլիստ,-հայտնել է «ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը:

 

Հավելենք, որ «ՔՊՌ»-ն հունվարին է ձեռք բերել Ռեմիին, և նա 6 գոլ է խփել 14 խաղում: Բացի Լոիկից, «Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել Բաֆետիմբի Գոմիսին «Լիոնից» և Դարեն Բենթին «Աստոն Վիլլայից»:

«Լիվերպուլ» 2-0 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

03.03.2018, 23:23

«Լիվերպուլ» 2-0 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...