Նորություններ

«Նյուքասլը» պայմանագիր ստորագրեց «Նոթինգհեմի» երկու ֆուտբոլիստների հետ

09.08.2014, 15:35

Ջամալ Լասելս Կարլ Դաուլոու«Նյուքասլ Յունայթեդն» ավարտին է հասցրել «Նոթինգհեմ Ֆորեստի» երկու ֆուտբոլիստների տրանսֆերները: «Կաչաղակները» գնել են պաշտպան Ջամալ Լասելսին և դարպասապահ Կարլ Դարլոուին:

 

20-ամյա Լասելսը և 23-ամյա Դարլոուն հայտնվել էին Պրեմիեր Լիգայի մի քանի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, սակայն նրանցից ավելի արագ գտնվեց «Նյուքասլը»: Ալան Պարդյուի թիմն այսօր հաստատել է երկու ֆուտբոլիստների տեղափոխությունը:

 

-Սա իսկական հաջողություն է մեզ համար, քանի որ մենք պայմանագիր ենք ստորագրել անգլիական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից երկուսի հետ: Ջամալը և Կարլը մեր թիմի համար կարևոր ֆուտբոլիստներ կլինեն:

 

Նրանք վերջին երկու տարիների ընթացքում իրենց լավ են դրսևորել Չեմպիոնշիփում, և ես չեմ կասկածում, որ նրանք կհասնեն Պրեմիեր Լիգայի մակարդակին,- ասել է «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...