Մոտակա հանդիպումը

15 դեկտեմբեր 2018, 16:30

Նորություններ

«Նորվիչ Սիթին» վարձակալեց Գուտիերեսին

13.01.2014, 21:35

Խոնաս Գուտիերես«Նորվիչ Սիթին» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց «Նյուքասլ Յունայթեդի» վինգեր Խոնաս Գուտիերեսին: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

 

Գուտիերեսը, ով Արգենտինայի ազգային հավաքականում անցկացրել է 22 խաղ, դարձավ «Նորվիչի» հունվարյան առաջին ձեռքբերումը: Այս տեղափոխությունը Խոնասին կապահովի խաղային պրակտիկա, որը կօգնի նրան պատրաստվել աշխարհի առաջնությանը:

 

Գուտիերեսը «Նյուքասլում» էր 2008թ-ից, սակայն ընթացիկ մրցաշրջանում ընդամենը երկու խաղում էր դաշտ դուրս գալու հնարավորություն ստացել:

 

-Գուտիերեսն այն ֆուտբոլիստն է, ով մեզ փորձ կփոխանցի, քանի որ նա «Նյուքասլի» կազմում մասնակցել է ավելի քան 200 հանդիպման: Նա լավ ծանոթ է Պրեմիեր Լիգային,- ասել է «Նորվիչի» գլխավոր մարզիչ Քրիս Հյութոնը:

«Լիվերպուլը» «Բարսելոնային» արգելել է մինչև 2021թ գնել իր ֆուտբոլիստներին

21.11.2018, 19:04

«Լիվերպուլը» «Բարսելոնային» արգելել է մինչև 2021թ գնել իր ֆուտբոլիստներին

Հունվարին իր կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին «Բարսելոնային» վաճառած «Լիվերպուլը» նաև գաղտնի համաձայնագիր է կնքել կատալոնական ակումբի հետ, որով արգելվում է իր ֆուտբոլիստների հետագա վաճառքը։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 3-2 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանութ)

06.10.2018, 22:26

«Մանչեսթեր Յունայթեդ» 3-2 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...