Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

Նուրի Շահին. «Ես հեռացել եմ Բրենդան Ռոջերսից, և փառք Աստծո»

14.03.2013, 16:32

Նուրի Շահին«Ռեալի» կիսապաշտպան Նուրի Շահինը կարծում է, որ «Լիվերպուլում» անհաջող հանդես գալու մեջ մեղավոր է գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:

 

Ընթացիկ մրցաշրջանի սկսվելուց առաջ Շահինը վարձավճարով տեղափոխվեց «Լիվերպուլ»: Սկզբնական շրջանում նա հաճելի տպավորություն էր թողնում իր խաղով: Սակայն այնուհետև նա սկսեց ավելի ու ավելի հազվադեպ հայտնվել մեկնարկային կազմում: Իսկ հետո արդեն վարձավճարով տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»:

 

-Ձախողեցի «Լիվերպուլում»: Բրենդան Ռոջերսը ցանկանում էր, որպեսզի ես խաղայի 11 համարի դիրքում, սակայն ես երբեք չեմ խաղացել որպես հարձակվող: Հարցրել եմ նրան, թե ինչու եմ խաղում հենց այնտեղ, քանի որ դա իմ դիրքը չէ: Նա երբեք չէր պատասխանում:

 

Այնուամենայնիվ, չեմ զղջում այնտեղ անցկացրած ժամանակիս համար: Խաղալ «Լիվերպուլի» մարզաշապիկով «Էնֆիլդում» զարմանահրաշ բան է: Հնարավոր է, որ եթե չտեղափոխվեի այնտեղ, չէի կարողանա վերադառնալ «Բորուսիա»: Այնպես որ ես երջանիկ եմ: Ես հեռացել եմ Բրենդան Ռոջերսից, և փառք Աստծո,- հայտնել է Շահինը: AS

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...

«Լիվերպուլ» 2-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

04.02.2018, 22:41

«Լիվերպուլ» 2-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 5-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմին»։

կարդալ...