Նորություններ

Շեսնին պատրաստ է կարիերան ավարտել «Արսենալում»

21.03.2014, 11:32

Վոյցեխ Շեսնի«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին խոստովանել է, որ երջանիկ կլինի մինչև կարիերայի ավարտը խաղալ լոնդոնյան ակումբում:

 

Ընթացիկ մրցաշրջանում Շեսնին աչքի է ընկնում իր կայուն խաղով, ինչի շնորհիվ ոչ միայն ամրագրել է իր տեղը ակումբի հիմնական կազմում, այլ նաև դարձել է առաջնության լավագույն դարպասապահներից մեկը: Անձամբ Վոյցեխն այնքան երջանիկ է «Էմիրեյթսում», որ պատրաստ է կարիերան ավարտել այդտեղ:

 

-Եթե ինձ առաջարկեն պայմանագիր մինչև կարիերայիս ավարտն, ապա ես առանց որևէ կասկածի կընդունեմ: Ես հավատարիմ եմ այս ակումբին և մարզչին, ովքեր ինձ հնարավորություն են տվել:

 

Ես կխաղամ «Արսենալում» այնքան երկար, որքան պահանջվի: Ես չեմ վախենում մրցակցությունից, լինի Ֆաբիանսկին թե Կասիլյասը: Ամեն ինչ իմ ձեռքերում է: Հուսով եմ, որ գլխավոր մարզչին չեմ ստիպի մտածել, որ Վոյցեխն այլևս առաջին համարը չէ,- Przeglad Sportowy-ին հայտնել է Շեսնին:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...