Նորություններ

Շկրտելը կարող է վերադառնալ «Զենիթ»

07.02.2013, 11:55

Մարտին Շկրտել«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Մարտին Շկրտելը կարող է վերադառնալ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»:

 

Հիշեցնենք, որ 2008թ-ին «Լիվերպուլը» 6.5 մլն ֆունտով Շկրտելին ձեռք բերեց հենց «Զենիթից»: Այդ պահից Սլովակիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը դարձել է «Լիվերպուլի» հիմնական կազմի խաղացող:

 

Սակայն վերջին ժամանակները «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը այնքան էլ չի վստահում 28-ամյա պաշտպանին:

 

Ացնած շաբաթ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (2:2) Մարտինի անունը չկար «կարմիրների» մեկնարկային կազմում: Փոխարինման դուրս գալով նա կոպիտ սխալ թուլ տվեց, ինչը ազդեց արդյունքի վրա: Դրանից առաջ սլովակ պաշտպանը ձախողել էր Անգլիայի գավաթում «Օլդհեմի» հետ խաղը:

 

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Զենիթը» լրջորեն հետաքրքրված է իր նախկին ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է նրան վերադարձնելու համար մերսիսայդյան ակումբին 13 մլն ֆունտ վճարել: Շկրտելին կառաջարկվի ավելի շահավետ պայմանագիր, քան նա այժմ ունի «Լիվերպուլի» հետ:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանում տրանսֆերային պատուհանը փակվում է փետրվարի 24-ին:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...