Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Շմեյխելին ձեռք բերելու «Հալլ Սիթիի» երրորդ առաջարկն էլ մերժվեց

13.06.2013, 14:19

Կասպեր ՇմեյխելՊրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթին» արդեն երրորդ առաջարկությունն է արել «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելին գնելու համար, սակայն կրկին մերժվել է:

 

Ինչպես հայտնի դարձավ Sky Sports-ին,  այս անգամ «վագրերն» առաջարկել էին 2մլն ֆունտ և իրենց խաղացողներից մեկին: Սակայն «Լեսթերը» կրկին չցանկացավ հրաժեշտ տալ Դանիայի հավաքականի 26-ամյա դարպասապահին:

 

Ակնհայտ է, որ «Հալլի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում Շմեյխելին տեսնել որպես թիմի առաջին համար, բայց «Լեսթերի» ագահությունը խանգարում է, որ դա տեղի ունենա:

 

Հավելենք, որ Կասպերի պայմանագիրը «Լեսթերի» հետ ավարտվում է հաջորդ ամառ: Աղբյուրի տեղեկության համաձայն, «Հալլում» վստահ չեն, որ չորրորդ անգամ առաջարկ կարվի:

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...

«Չելսին» տրանֆերային շուկայում դարպասապահի նոր ռեկորդ սահմանեց

09.08.2018, 16:12

«Չելսին» տրանֆերային շուկայում դարպասապահի նոր ռեկորդ սահմանեց

«Չելսին» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 80 մլն եվրո (71 մլն ֆունտ)։

կարդալ...