Նորություններ

Շվայնշտայգերը և Շնայդերլինը «Յունայթեդի» ֆուտբոլիստներ են

14.07.2015, 09:17

Մորգան Շնայդերլին«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ավարտին է հասցրել կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերի և Մորգան Շնայդերլինի տրանսֆերները: «Բավարիայի» և «Սաութհեմպտոնի» ֆուտբոլիստները երեք և չորս տարվա պայմանագրեր են ստորագրել, համապատասխանաբար:

 

2002 թվականի նոյեմբերին «Բավարիայում» նորամուտը նշելուց հետո Բաստիանը մյունխենյան ակումբում մասնակցել է ավելի քան 500 խաղի՝ դառնալով 70 գոլի հեղինակ: Այդ ընթացքում Շվայնշտայգերը 20 մեծ տիտղոս է նվաճել, որից 8-ը՝ Բունդեսլիգայի չեմպիոնություն: 2014 թվականին ֆուտբոլիստը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն:

 

Բաստիան Շվայնշտայգեր«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը լավ ճանաչում է 30-ամյա Շվայնշտայգերին, ում հետ աշխատել է «Բավարիայում» և կասկածներ չունի, որ գերմանացին «Յունայթեդն» ավելի ուժեղ կդարձնի:

 

-Իհարկե, Բաստիանն ինձ համար նորեկ չէ: Ես նրա հետ աշխատել եմ «Բավարիայում», և այժմ իսկապես ուրախ եմ, որ նա միացել է մեզ: Նրա վիճակագրությունը խոսում է ամեն ինչի մասին,- ասել է վան Գալը:

 

«Յունայթեդը» կիսապաշտպանությունն ուժեղացրել է նաև 25-ամյա Շնայդերլինի միջոցով, ով Պրեմիեր Լիգայի լավագույն հենակետային կիսապաշտպաններից է: Մորգանը «Սաութհեմպտոնում» էր 2008 թվականից:

 

-Մորգանը տաղանդավոր ֆուտբոլիստ է և մեծ կարողություններ ունի: Ուրախ եմ, որ կարողացանք գործարքն ավարտին հասցնել Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ,- ասել է հոլանդացի մասնագետը:

 

Ավելացնենք, որ Շվայնշտայգերի տրանսֆերը գնահատվում է 15 մլն ֆունտ, իսկ Շնայդերլինինը՝ 25 մլն:

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

05.05.2018, 08:56

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոնը» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

08.04.2018, 19:31

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...