Մոտակա հանդիպումը

29 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Ուեյն Ռունիի՝ «Նյուքասլ» տեղափոխվելու մասին լուրերը սուտ են

16.05.2013, 15:46

Ուեյն Ռունի«Նյուքասլի» սեփականատեր Մայք Էշլիին պատկանող SportsDirect ընկերության կայքում հայտնվել է հաղորդագրություն, որը հերքում է «կաչաղակների»՝ «Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի նկատմամբ հետաքրքրության մասին լուրը:

 

Հիշեցնենք, որ երեկ այս կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր մամուլին, որ «Նյուքասլն» ու Ռունիի գերծակալը բանակցում են:

 

Մինչդեռ մի քանի ժամ անց SportsDirect-ում ներողություն են խնդրել սուտ տեղեկության համար՝ հասկացնելով, որ Ռունիին ձեռք բերելը չի մտնում «Նյուքասլի» ծրագրերի մեջ:

 

« SportsDirect-ը ցանկանում է ներողություն խնդրել Ուեյն Ռունիից այդ հրապարակման համար, որը արվել է առանց թույլտվության և չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ:

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-1 «Վուլվերհեմպտոն» (տեսանյութ)

23.09.2018, 12:04

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-1 «Վուլվերհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը առաջնության նորեկ «Վուլվերհեմպտոնն» էր։

կարդալ...

«Ուոթֆորդ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

16.09.2018, 09:46

«Ուոթֆորդ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր լավագույն քառյակում գտնվող «Ուոթֆորդին»։

կարդալ...