Նորություններ

Ուեյն Ռունին ավարտեց կարիերան Անգլիայի հավաքականում

23.08.2017, 16:54

Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին միջազգային կարիերան ավարտելու որոշում է կայացրել։

 

Անգլիայի հավաքականում 14 տարի խաղալով Ռունին մասնակցել է 119 հանդիպման, որոնցում դարձել է 53 գոլի հեղինակ։ 2015 թվականի սեպտեմբերին Ռունին դարձավ «երեք առյուծների» լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով սըր Բոբբի Չարլթոնին և Գարի Լինեկերին։

 

Ռունիի կարիերան հավաքականում անկում ապրեց Եվրո-2016֊ից հետո։ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղաժամանակի բացակայությունը և բազմաթիվ վնասվածքները հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին այլ ընտրություն չթողեցին, քան հրաժարվել Ռունիի ծառայություններից Ֆրանսիայի և Շոտլանդիայի հավաքականների դեմ խաղերում։

 

֊Անցած շաբաթ Գարեթ Սաութգեյթը զանգահարեց ինձ և հայտնեց, որ ցանկանում է ես վերադառնամ հավաքական։ Բարձր եմ գնահատում այդ ժեստը, սակայն վաղուց էի մտածել միջազգային կարիերաս ավարտելու մասին։ Հենց դա էլ պատասխանեցի Գարեթին։

 

Ինձ հեշտ չտրվեց այդ որոշումը։ Խորհրդակցել եմ ընտանիքիս անդամների, «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի և մտերիմներիս հետ։

 

Անգլիայի հավաքականը ներկայացնելը միշտ յուրահատուկ պահ է եղել ինձ համար։ Միշտ կմնամ հավաքականի երկրպագու, և հուսով եմ, որ Գարեթի գլխավորությամբ թիմը կիրականացնի իր նպատակները ,֊ ասել է Ռունին։

«Լիվերպուլ» 1-1 «Էվերթոն» (տեսանյութ)

10.12.2017, 20:08

«Լիվերպուլ» 1-1 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Էվերթոնին»։

կարդալ...

«Էվերթոն» 2-5 «Արսենալ» (տեսանյութ)

22.10.2017, 18:42

«Էվերթոն» 2-5 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Արսենալի» մրցակիցը 16-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնն» էր։

կարդալ...