Նորություններ

Ուեյն Ռունին բացակայում է աճուկի վնասվածքի պատճառով

01.04.2013, 15:57

Ուեյն ՌունիԱնգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» վերախաղարկմանը չի մասնակցում Ուեյն Ռունին: «Մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ հարձակվողը բացակայում է աճուկի վնասվածքի պատճառով:

 

Ռունին չի հայտնվել թիմի հայտացուցակում: Բացի այսօրվա խաղից անգլիացին բաց է թողել շաբաթ օրը կայացած «Սանդերլենդի» հետ հանդիպումը Պրեմիեր Լիգայի շրջանակներում: Թվում էր, որ Սէր Ալեքսը պարզապես խնայել է իր առաջատարին գավաթային հանդիպման համար:

 

«Սթեմֆորդ Բրիջում» կայանալից խաղից առաջ Սէր Ալեքսը կարճատև զրույց է ունեցել ԶԼՄ-ների հետ և հայտնել, որ Ուեյնին դեռ անհանգստացնում է վնասվածքը, որով նա վերադարձել էր Անգլիայի ազգային հավաքականից:

«Դի Սի Յունայթեդը» հաստատեց Ռունիի տրանսֆերը

28.06.2018, 20:53

«Դի Սի Յունայթեդը» հաստատեց Ռունիի տրանսֆերը

ՄԼՍ-ում հանդես եկող «Դի Սի Յունայթեդը» հաստատել է «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունիին ձեռք բերելու մասին։

կարդալ...

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...