• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    Ուեյն Ռունին շարունակում է իրեն հարձակվողի դիրքում տեսնել

    05.06.2013, 14:10

    Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունին խոստովանել է, որ շարունակում է իրեն տեսնել կենտրոնական հարձակվողի դիրքում: Անցած մրցաշրջանը 27-ամյա անգլիացու համար այնքան էլ հաջող չստացվեց: Երբեմն Ռունին հիմնական կազմում էլ տեղ չէր գտնում, իսկ երբ խաղում էր՝ հանդես էր գալիս կիսապաշտպանի դիրքում:

     

    Ինչպես հայտնի է, մայիսին Ռունին դիմել էր ակումբին իրեն տրանսֆերի դուրս բերելու համար: Ուեյնը, ում անունը կապում են «Արսենալի», «Չելսիի» և «ՊՍԺ»-ի հետ, ցանկանում է կրկին խաղալ որպես հարձակվող:

     

    -Կիսապաշտպա՞ն... Ո՛չ: Գուցե մի քանի տարի հետո ես խաղամ այդ դիրքում, բայց ներկա պահին ես հանդիսանում եմ կենտրոնական հարձակվող. ես գոլեր եմ խփում:

     

    Մի քանի անգամ «Մանչեսթեր Յունայթեդում» ես միայնակ խաղացել եմ հարձակվողի դիրքում, և ինձ շատ հարմար եմ զգում այդ դիրքում և ոչ մի խնդիր չունեմ:

     

    Երբ առջևում ես խաղում, պետք է մնաս առջևում և օգնես թիմին պահել գնդակը` սպասելով աջակցության: Դա փորձի հետ է գալիս: Ինձ համար դա լավ դեր է, և հույս ունեմ, որ այն ինձ կմնա,- հայտնել է Ռունին FourFourTwo ամսագրին:

    «Մանչեսթեր Յունայթեդ» 1-0 «Բորնմուտ» (տեսանյութ)

    14.12.2017, 15:02

    «Մանչեսթեր Յունայթեդ» 1-0 «Բորնմուտ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը 14-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտն» էր։

    կարդալ...

    Չեմպիոնների Լիգայի վիճակահանություն

    11.12.2017, 15:45

    Չեմպիոնների Լիգայի վիճակահանություն

    Նիոնում կայացած Չեմպիոնների Լիգայի վիճակահանության արդյունքում անգլիական թիմերն իմացան իրենց մրցակիցներին։

    կարդալ...