Նորություններ

Ուեյն Ռունի․ «Մենք այլևս չենք կարող միավորներ կորցնել»

25.10.2013, 09:43

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հուսով է, որ իր թիմը կարող է հաջողության հասնել Չեմպիոնների Լիգայում և Պրեմիեր Լիգայում:

 

Չորեքշաբթի օրը հաղթելով «Ռեալ Սոսեյդադին»՝ մանկունյանցիները գործնականում ապահովեցին իրենց տեղը փլեյ-օֆֆ փուլում: Ռունին հուսով է, որ այժմ «Յունայթեդը» կսկսի իր խնդիրները լուծել Անգլիայի ներսում:

 

-Մենք հուսով ենք, որ այս հաղթական տրամադրությունը կհաղորդվի նաև շաբաթ օրվա խաղին: Մեզ պետք է կայունություն, և հուսով եմ, որ այս հաղթանակը միայն սկիզբն էր:

 

«Ստոկ Սիթիի» դեմ խաղը շատ կարևոր է մեզ համար: Մենք բավական հետ ենք առաջատարից, ուստի չենք կարող այլևս միավորներ կորցնել,- ասել է Ռունին: Sky Sports

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

20.01.2018, 21:11

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...