Նորություններ

«Ուիգանը» պայմանավորվել է Ռոջեր Էսպինոզայի հետ

06.12.2012, 21:12

Ռոջեր Էսպինոզա«Ուիգանի» առաջին ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլինի Հոնդուրասի հավաքականի կիսապաշտպան Ռոջեր Էսպինոզան: Տեղափոխությունը արդեն համաձայնեցվել է:

 

Դեկտեմբերի 31-ին կլրանա ֆուտբոլիստի պայմանագիրը ամերիկյան «Սպորտինգ Կանզաս-Սիթի» ակումբի հետ: Հետևաբար 26-ամյա հոնդուրասցին «Ուիգան» կտեղափոխվի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

 

Արդեն հայտնի է, որ Ռոջերը իր համաձայնությունն է տվել 2.5 տարվա պայմանագիր կնքել «Ուիգանի» հետ:

 

-Ինչպես երևում է մի քանի քայլ է մնացել տեղափոխությունը ամբողջական իրականացման համար: Մենք վաղուց էինք հետևում Ռոջերին: Ինչպես Օլիմպիադային, այնպես էլ աշխարհի առաջնությանը Էսպինոզան փայլուն հանդես եկավ Հոնդուրասի հավաքականում,- հայտնել է «Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը: Sky Sports

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...