Նորություններ

«Ուիգանն» այս շաբաթ կորոշի նոր մարզչի հարցը

11.06.2013, 14:53

Դեյվ Ուիլան«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը խոստացել է այս շաբաթ գլխավոր մարզչի հետ կապված վերջնական որոշում կայացնել:

 

Անցած շաբաթ «Ուիգանը» հրաժեշտ տվեց Ռոբերտո Մարտինեսին, ով տեղափոխվեց «Էվերթոն»: Պրեմիեր Լիգա վերադառնալու և Եվրոպա Լիգայում հանդես գալու խնդիրը պետք է լուծի մեկ այլ մարզիչ:

 

Լուրերի համաձայն, Անգլիայի գավաթակրի մարզչի պաշտոնը զբաղեցնելու համար մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում. «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին  մարզչի օգնականներ Մայք Ֆելանը և Ռենե Մալեստինը, Գուս Պոյետը «Բրայթոնից» և «Բոլթոնի» նախկին գլխավոր մարզիչ Օուեն Կոյլը:

 

-Ես 4 օր անցկացրել եմ Ջերսիում, և մինչ այդ ոչինչ չէի կարող անել, քանի որ մենք պետք է «Էվերթոնի» հետ որոշ համաձայնության գայինք Մարտինեսի տեղափոխության հետ կապված: Հարցազրույցի ժամանակ ոչ ոք ինձ չի մոտեցել, մինչև փոխհատուցման համաձայնեցումը: Հիմա գործն արված է, և ես այս շաբաթ պետք է 14-15 մարդկանց հետ հարցազրույցներ ունենամ, և ցանկանում եմ որևէ մեկին նշանակել մարզչի պաշտոնում:

 

Նոր մարզիչը մեկ առաջադրանք կունենա` հանել «Ուիգանին» վերնախավ: Մենք շատ բան ունենք անելու մինչ նոր մրցաշրջանի մեկնարկը, որտեղ մենք շատ հանդիպումներ ենք ունենալու: Ես մտքումս արդեն ունեմ մի քանի մարդկանց, բայց դռները միշտ բաց են, և երբեք չես իմանա` ինչ կստացվի արդյունքում: Ապշեցուցից է, որ այդքան շատ մարդիկ են ցանկանում գլխավորել «Ուիգանը»,- Ուիլանի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

«Ուոթֆորդը» պաշտոնանկ արեց Կիկե Սանչես Ֆլորեսին

13.05.2016, 13:22

«Ուոթֆորդը» պաշտոնանկ արեց Կիկե Սանչես Ֆլորեսին

Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Սանդերլենդի» հետ խաղից հետո «Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը կազատի իր զբաղեցրած պաշտոնը։

կարդալ...

«Էվերթոնը» պաշտոնանկ արեց Մարտինեսին

12.05.2016, 22:13

«Էվերթոնը» պաշտոնանկ արեց Մարտինեսին

Չսպասելով մրցաշրջանի ավարատին՝ «Էվերթոնը» պաշտոնապես հայտնեց գլխավոր մարզչի պաշտոնից Ռոբերտո Մարտինեսին հեռացնելու մասին։

կարդալ...