Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

Ուիլկինսը վստահ է՝ Աբրամովիչին դժվար է լինելու նոր մարզիչ գտնել

18.01.2013, 16:15

Ռեյ Ուիլկինս«Չելսիի» գլխավոր մարզչի նախկին օգնական Ռեյ Ուիլկինսը կարծում է, որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի համար դժվար է լինելու գտնել Ռաֆայել Բեիտեսին փոխարինող:

 

Ոիլկինսը Կարլո Անչելոտիի օգնականն էր և երկու տարի առաջ է վռնդվել լոնդոնյան ակումբից: Ըստ նրա՝ հեշտ չի լինելու գտնել Բենիտեսին արժանի փոխարինող:

 

Չեմպիոնների Լիգան հաղթելուց 6 ամիս անց Աբրամովիչը որոշեց ազատել Ռոբերտո դի Մատեոյին և ժամանակավոր գլխավոր մարզիչ նշանակել Ռաֆայել Բենիտեսին: Ըստ բամբասանքների՝ ռուս միլիարդատերը երազում էր, որ Խոսեպ Գվարդիոլան այս ամառ գլխավորի «Չելսին», սակայն «Բարսելոնայի» նախկին մարզիչը գերադասեց Մյունխենի «Բավարիան»:

 

-Ցանկացած մարզիչ, գալով «Չելսի», գիտի, թե ինչ է լինելու: Դու ստանում ես մեծ աշխատավարձ, սակայն պետք է հասկանաս, որ ամեն րոպե կարող է ազատվես աշխատանքից:

 

Հնարավոր է՝ Գվարդիոլան երկար է մտածել ու որոշել, որ չի ցանկանում հայտնվել նման իրավիճակում: Ըստ երևույթին, նա ուսումնասիրել է «Չելսիի» և «Բավարիայի» կազմերը և որոշել, որ լավագույն ակումբը տիտղոսներ նվաճելու համար գերմանական «Բավարիան» է:

 

Ես զարմացա, երբ Աբրամովիչը հրաժարվեց Կարլոյի ծառայություններից, վռնդեց դի Մատեոյին: Լոնդոնյան ակումբի սեփականատերն ինքն է որոշում իր անելիքը: Այստեղ չկան նախազգուշացումներ: Սայթաքեցիր, ընկար, ուրեմն պետք է հեռանաս: Ահա թե ինչպես է նա աշխատում,- ասել է Ուիլկինսը: The Sun

«Ուոթֆորդ» 4-1 «Չելսի» (տեսանյութ)

06.02.2018, 09:33

«Ուոթֆորդ» 4-1 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Վիկարիջ Ռոուդ մարզադաշտում, ուր «Ուոթֆորդը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Չելսիին»։

կարդալ...

«Չելսի» 0-3 «Բորնմուտ» (տեսանյութ)

01.02.2018, 01:46

«Չելսի» 0-3 «Բորնմուտ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

կարդալ...