Նորություններ

Ուիլյամսի ներկայացուցիչները բանակցել են «Արսենալի» հետ

16.04.2013, 15:04

Էշլի ՈւիլյամսԱնցած շաբաթ «Արսենալի» ղեկավարությունը բանակցել է «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսի ներկայացուցիչների հետ:

 

28-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներն այցելել են Լոնդոն, որպեսզի քննարկեն «Արսենալի» հետաքրքրությունն Էշլիի նկատմամբ: Ինչպես հայտնում է Goal պարբերականը, «զինագործներն» առաջարկ են արել խաղացողի տրանսֆերի վերաբերյալ: Ակումբը մտադիր է 12 մլն ֆունտով գնել ֆուտբոլիստին:

 

Հիշեցնենք, որ բացի «Արսենալից», Ուիլյամսին ձեռք բերելու ցանկություն ունի նաև «Լիվերպուլը»:

 

Հայտնի է, որ «Արսենալը» նաև հետաքրքրվում է «Մարսելի» 23-ամյա կենտրոնական պաշտպան Նիկոլյա Ի'Կուլուի ծառայություններով:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...