Նորություններ

Ուիլշերը բաց կթողնի «Բերնլիի» դեմ խաղը

31.10.2014, 15:42

Ջեկ Ուիլշեր«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Պրեմիեր Լիգայում «Բերնլիի» դեմ խաղը:

 

«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերով, թիմի մարզումներից մեկի ժամանակ Ուիլշերը վնասել է ծունկը, սակայն 22-ամյա անգլիացին երկար չի բացակայի:

 

-Նա ծնկին հարված է ստացել, սակայն նրա բացակայությունը երկար չի տևի,- մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Վենգերը:

 

Բացի այդ, ֆրանսիացի մասնագետը հաղորդել է, որ շաբաթ օրվա խաղին Կիրեան Գիբսի մասնակցությունը կորոշվի, երբ պաշտպանը ֆիտնես թեստ անցնի:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...