Մոտակա հանդիպումը

24 ապրիլ 2019, 23:00

Նորություններ

«Ուոթֆորդը» պաշտոնանկ արեց Կիկե Սանչես Ֆլորեսին

13.05.2016, 13:22

Կիկե Սանչես ՖլորեսՊրեմիեր Լիգայի վերջին տուրում «Սանդերլենդի» հետ խաղից հետո «Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը կազատի իր զբաղեցրած պաշտոնը։

 

Չունենալով Պրեմիեր Լիգայում աշխատելու փորձ՝ 51-ամյա իսպանացին հեշտությամբ կատարեց բարձրագույն էլիտայում իր թիմը պահելու առաջադրանքը։ Այդ ձեռքբերմանը Ֆլորեսն ավելացրեց նաև Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալը։

 

Սակայն, եթե մրցաշրջանի առաջին հատվածում ակումբն անգամ պայքարում էր եվրոգավաթային տեղերի համար, ապա երկրորդ շրջանում թուլացրեց դիրքերը և հարցականի տակ դրեց Կիկեի աշխատանքը։ Այսօր ակումբը պաշտոնապես հայտնեց Ֆլորեսի ծառայություններից հրաժարվելու մասին։

 

Այս պարագայում, «Սանդերլենդի» հետ խաղը կլինի Կիկե Սանչեսի համար վերջինը «Վիկարիջ Ռոուդում»։ Ավելի ուշ հայտնի կդառնա նրան փոխարինողի անունը։

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Ուոթֆորդ» (տեսանյութ)

10.03.2019, 12:15

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Ուոթֆորդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Ուոթֆորդին»։

կարդալ...

«Ուոթֆորդ» 1-2 «Չելսի» (տեսանյութ)

27.12.2018, 10:29

«Ուոթֆորդ» 1-2 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Ուոթֆորդին»։

կարդալ...