Նորություններ

«Չելսիի» հարձակվողը տեղափոխվեց «Կրիստալ Փելես»

21.07.2015, 21:33

Պատրիկ Բեմֆորդ«Չելսիի» հետ երեք տարվա պայմանագիր ստորագրած Պատրիկ Բեմֆորդը վարձավճարով տեղափոխվեց «Կրիստալ Փելես»:

 

21-ամյա Բեմֆորդը «Միդլսբրոյում» հանդես գալու ընթացքում նախորդ մրցաշրջանում իր մասին հայտնի դարձրեց լայն հանրությանը: Պատրիկը բոլոր մրցաշարերում միասին խփեց 19 գոլ և ճանաչվեց Չեմպիոնշիպի լավագույն ֆուտբոլիստ:

 

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի թաքցրել, որ երկարաժամկետ պլաններ ունի Բեմֆորդի հետ կապված: Սակայն «կապույտների» հարձակման գծում առկա մեծ մրցակցության պատճառով տաղանդավոր ֆուտբոլիստը մեկ մրցաշրջան կխաղա լոնդոնյան մեկ այլ ակումբ «Կրիստալ Փելեսում», որտեղ Պրեմիեր Լիգայի խաղերի փորձ կկուտակի:

 

-Ես մշտապես երազել եմ լինել այս ակումբի մի մասը, և այժմ ուրախ եմ «Չելսիի» հետ նոր պայմանագիր ստորագրելու համար: «Կրիստալ Փելեսում» վարձավճարով խաղալն իմ կարիերայի հաջորդ քայլ է,- «կապույտների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Բեմֆորդը:

«Հադերսֆիլդ» 0-3 «Չելսի» (տեսանյութ)

11.08.2018, 19:56

«Հադերսֆիլդ» 0-3 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2018/19 մրցաշրջանի իր առաջին խաղում «Չելսին» հյուրընկալել էր «Հադերֆիլդ Թաունին»։

կարդալ...

«Չելսին» տրանֆերային շուկայում դարպասապահի նոր ռեկորդ սահմանեց

09.08.2018, 16:12

«Չելսին» տրանֆերային շուկայում դարպասապահի նոր ռեկորդ սահմանեց

«Չելսին» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 80 մլն եվրո (71 մլն ֆունտ)։

կարդալ...