Նորություններ

«Չելսիի» նոր մարզադաշտի կառուցումը վտանգված է մի ընտանիքի պատճառով

13.01.2018, 16:00

«Չելսիի» նոր, 1 մլրդ ֆունտ արժողությամբ մարզադաշտի շինարարությունը վտանգված է ակումբի և Լոնդոնի մի ընտանիքի միջև առկա վեճի պատճառով։ Ընտանիքը պնդում է, որ մարզադաշտի պատճառով իրենք կզրկվեն արևի ճառագայթներից։

 

Նիկոլաս և Լուսինդա Կրոստվեյտներն ավելի քան 50 տարի ապրում են «Սթեմֆորդ Բրիջի» հարևանությամբ, սակայն այժմ մտավախություն ունեն, որ իրենց տունը կմնա նոր, 60 հազար նստատեղանոց մարզադաշտի ստվերում։

 

Կրոստվեյտների ընտանիքը Համերսմիտ և Ֆուլհեմ շրջանների խորհրդին բողոք է ներկայացրել և համառորեն մերժում է ֆինանսական փոխհատուցման բոլոր առաջարկները։ Վերջին տվյալներով, ակումբն ընտանիքին առաջարկել է 20 մլն ֆունտ։

 

Ինչպես հայտնում է Evening Standard-ը, այս վեճը «կապույտներին» թույլ չի տալիս սկսել շինարարական աշխատանքները, չնայած որ Լոնդոնի քաղաքապետարանը թույլտվությունը տվել էր դեռ նախորդ տարի։ Շինարարությունը ցանկացած պահի կարող է կանգնեցվել, եթե Կրոստվեյտները հաջողության հասնեն։

 

Այս պահին «Չելսին» փորձում է խնդիրը լուծել տեղական իշխանության միջոցով, որը հարցը քննարկելու համար խորհուրդ կունենա երկուշաբթի օրը։

 

Չելսի-Այաքս 4-4: Գոլային Հրավառություն Ստեմֆորդ Բրիջում:

08.11.2019, 09:26

Չելսի-Այաքս 4-4: Գոլային Հրավառություն Ստեմֆորդ Բրիջում:

Չելսի-Այաքս հանդիպումը խոստանում էր լինել հետաքրքիր տակտիկական մենամարտ, բայց արդյունքում մենք ականատես եղանք տակտիկական քաոսի. երկու ինքնագոլ, երկու կարմիր քարտ, և գոլերի հրավառություն:

կարդալ...

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

30.05.2019, 00:51

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին երկու անգլիական ակումբներ՝ «Արսենալը» և «Չելսին»։

կարդալ...