Նորություններ

«Չելսին» բանակցություններ է վարում Քրիստիան Ատսուին ձեռք բերելու համար

28.08.2013, 14:53

Քրիստիան ԱտսուԻնչպես հայտնում է Sky Sports-ը, «Չելսին» բանակցություններ է վարում «Պորտուի» վինգեր Քրիստիան Ատսուին ձեռք բերելու համար:

 

21-ամյա գանացու պայմանագիրը «Պորտուի» հետ ավարտվում է հաջորդ ամառ, և այդ պատճառով էլ ֆուտբոլիստի վաճառքը միանգամայն հավանական է: Աղբյուրի համաձայն, 3.5 մլն ֆունտը բավական կլինի գործարքն իրականացնելու համար:

 

Ատսուին ձեռք բերելու նախաձեռնությունը «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյինն է: Պորտուգալացին հույս ունի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն ավարտել Քրիստիանի տեղափոխությունը «Սթեմֆորդ Բրիջ»:

 

Ավելացնենք, որ ավելի վաղ Ատսուի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը»:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...