Մոտակա հանդիպումը

10 օգոստոս 2018, 23:00

Նորություններ

«Չելսին» Եվրոպայի սուպերգավաթի խաղարկությունում պարտվեց «Բավարիային» (տեսանյութ)

31.08.2013, 01:43

ChelseaՊրահայի «Սինոտ-Տիպ» մարզադաշտում կայացավ Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունը, ուր միմյանց հետ մրցեցին Չեմպիոնների Լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիան» և Եվրոպա Լիգայի հաղթող Լոնդոնի «Չելսին»:

 

«Ազնվականներն» ակտիվ սկսեցին խաղը և արդեն 8-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Գոլն իր հաշվին գրանցեց Ֆերնանդո Տորրեսը:

 

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ֆրենկ Ռիբերին, ով երեկ ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, հավասարեցրեց հաշիվը: Խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան որոշել հաղթողին և գործը հասավ հետխաղյա 11-մետրանոցներին, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին մյունխենցիները:

 

Գոլեր․ Տորրես՝ 8ր, Ռիբերի՝ 47ր, Ազար՝ 93, Մարտինես՝ 120ր

Հեռացում․ Ռամիրես՝ 85ր

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...