Նորություններ

«Չելսին» Զումայի համար 13 մլն ֆունտ կառաջարկի

12.12.2013, 11:40

Կուրտ ԶումաThe Guardian հեղինակավոր պարբերականը հայտնում է, որ «Չելսին» պատրաստվում է հունվարին 13 մլն ֆունտի առաջարկ անել «Սենտ-Էտիենի» կենտրոնական պաշտպան Կուրտ Զումայի համար: 

 

Չնայած իր 10-խաղյա որակազրկմանը, որը ստացել է մրցակցի ոտքը ջարդելու համար, Զուման արդեն երկրորդ մրցաշրջանն է, ինչ հանդիսանում է ֆրանսիական ակումբի առանցքային խաղացող:

 

Աղբյուրի հաղորդմամբ, Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»: Սակայն «Չելսին» առաջ է անցել իր մրցակիցներից և արդեն հանդիպել է ֆուտբոլիստի գործակալին:

 

Հունվարին գործարքի իրականացման դեպքում հավանական է, որ Զուման կշարունակի մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես գալ «Սենտ-Էտիենում»:

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...

«Լիվերպուլը» գնեց Ֆաբինյոյին

29.05.2018, 11:15

«Լիվերպուլը» գնեց Ֆաբինյոյին

«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Մոնակոյի» կիսապաշտպան Ֆաբինյոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է 50 մլն եվրո (43.7 մլն ֆունտ)։

կարդալ...